11.01.2014|
17:05
Գրանադայի համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետի դասախոս Լուիս Ռոդրիգո Ռոդրիգես Սիմոնը վստահեցնում է, որ «Փոքր Մադոննան Ֆոլինյոյից» կտավը, որը համարվում է Վատիկանում գտնվող կտավի կրկնօրինակը, պատկանում է Ռաֆայելի վրձնին, գրում է El Pais-ը։
16-րդ դարի նշանավոր նկարչի կտավում փոքրացված չափերով կրկնվում է Վատիկանում պահվող «Մադոննան Ֆոլինյոյից» ստեղծագործությունը։